Երևանի ավագանու նախորդ նիստն աղմկահարույց ստացվեց: Ու ոչ միայն այն պատճառով, որ ոչ անհայտ Դոգի խմբակցության օգնությամբ թանկացան կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները:
Նույն Դոգն իր մասնակցությամբ ու քվորումի ապահովմամբ նպաստեց նաև շինթույլտվությունների որոշում ընդունելուն: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ հողի նշանակության փոփոխության ու ըստ այդմ՝ շինթույլտվության որոշում կայացվեց Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանի եղբոր հետ կապվող ընկերության մասով:
Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ավագանու որոշմամբ (այդ որոշումը կայացվել է ՔՊ-ի, «Հանրապետություն» կուսակցության ու Դոգի «Հանրային ձայնի» համատեղ ուժերով) Երևան քաղաքի Պ. Տիչինայի փողոցի հ.29/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով «ՏՈՍՊ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ին պատկանող 1.55172հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
«ՏՈՍՊ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ն կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի եղբոր հետ:
Ահա այսպես է նախկինների դեմ քարոզող Նիկոլ Փաշինյանը նախկիններին շինթույլտվություն տալիս:



