«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Այդ կապակցությամբ Կոմիտեի անունից փաստաբանական հարցում է ուղարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով ներկայացնել Տ.Դավուդյանի՝ ԻԻՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին փաստաթղթի պատճենը։
Նշենք, որ կոմիտեի անդամներեն են՝
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար
Անահիտ Սարգսյան, փաստաբան



