Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»,- նշեց նա։



