Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից դժգոհ քաղաքացիները՝ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները, քայլերթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։



