Քննարկվում են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների...

Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, կարող են տեղի ունենալ Պակիստանում կամ Թուրքիայում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի բարձրաստիճան անանուն պաշտոնյային։

«Թուրքիան օգնել է ավարտել պատերազմը, ուստի կա՛մ Թուրքիան, կա՛մ Պակիստանը դիտարկվում են որպես նման բանակցությունների անցկացման վայրեր»,- ասել է աղբյուրը։