Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Էրդողանը նշել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար և ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմին և խաղաղ կարգավորման հնարավորություններին։
Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը։



