Քննարկվել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբեր...

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: