Քննարկվել են հայ-հունական համագործակցությանը,...
Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ:
 
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: