Անթալիա մեկնելու պլաններ, այո, ունեմ, COP—ին մասնակցելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) տեղի է ունենալու Թուրքիայի Անթալիա քաղաքում: Համաժողովն անցկացվելու է 2026 թվականի նոյեմբերի 9-ից 20-ը:
Երկրների ղեկավարների և բարձրաստիճան պատվիրակների մասնակցությամբ հիմնական հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 11-12-ին։
Թեև պաշտոնական հյուրընկալողն ու լոգիստիկայի պատասխանատուն Թուրքիան է, երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում բանակցային գործընթացը նախագահելու է Ավստրալիան:



