Քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագոր...

Մարտի 25-ին և 26-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի խորհրդական Գ. Սևիկյանը և Գնումների բաժնի պետ Ա. Ղազարյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում կայացած «Ատոմէքսպո 2024» միջազգային 13-րդ ֆորումին: 

Հայկական պատվիրակությունը մասնակցել է միջոցառման բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, շրջել ցուցահանդեսային տաղավարներով, տեղում ծանոթացել ոլորտային առաջատար կազմակերպությունների ներկայացրած նորարարություններին՝ նոր տեխնոլոգիաներին, սարքավորումներին  ու նախագծերին: Դիտարկվել են հետագա քննարկման և գնահատման համար կարևոր տեխնիկական հարցեր և առաջարկներ:

Միջոցառման շրջանակներում Է. Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել «ՏՎԷԼ», «Ռուսատոմ Էներջի Փրոջեքթս» ընկերությունների, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի ենթակայության մի շարք այլ կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկել կայանի անվտանգ և հուսալի շահագործմանն առնչվող հարցեր: