
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Դեվիդ Վադեֆուլի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը:
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: