Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին մարտի 17-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը և երկկողմ հարաբերությունները։ Կողմերը մասնավորապես անդրադարձել են ադրբեջանական տարածքի նկատմամբ անօդաչուների գրոհի դեպքին։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության համաձայն, նախարարներն ընդգծել են քաղաքացիական օբյեկտներին հարվածներ թույլ չտալու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել են տարածաշրջանում ռազմական լարվածության շուտափույթ դադարեցմանը և առկա խնդիրների բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորմանն աջակցելու մասին։
«Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։



