Քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մե...

Այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն եմ անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին ֆբ-ի իր էջումտեղեկացնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։

2022թ․ փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ ընդգծել եմ գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայնությունը ապահովելը՝ հաշվի առնելով նաև Շուկայի բոլոր մասնակիցների շահերը։

Գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները` հանձնարարել եմ այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկնարկը հնարավորինս սահուն սկսելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ»,- գրել է Սանոսյանը։