Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պետական եւ քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության եւ թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին (http://bit.do/fHPHb )՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի եւ սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,-նշել է նա: