Քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գո...

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը նախագահական համալիրում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Այս մասին X-ի էջում գրել է Քըլըչը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապուղիների նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը։ Մենք ընդգծել ենք համատեղ ջանքերի կարևորությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Քըլըչը:

Մագդալենա Գրոնոն այցը Անկարա կատարած այցը անվանել է ոգեշնչող և հետաքրքիր:

«Նոր ավարտեցի հետաքրքիր և ոգեշնչող այցը Անկարա, որտեղ քննարկում էինք խաղաղությունը և կապուղիները Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում ընթացող դրական զարգացումները»,- գրել է Գրոնոն: