Քրեական ենթամշակույթը կա, իհարկե, իսպառ չի վերացել, բայց ձեզ հակադարձ հարց տամ՝ մեր հասարակության մեջ իսպառ վերացե՞լ է քրեական ենթամշակույթը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ՔԿՀ-ներում տիրող ենթամշակույթի մասին:
Միքայել Սրբազանի առողջությանը վերաբերելի հարցին ի պատասխան նա նշել է, որ առողջական խնդիրների հետ կապված հարցերը քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ին հասցեագրվեն, տեղեկություն չունի, նաև բժշկական գաղտնիությունը հաշվի առնելով՝ իրավասություն չունի բարձրաձայնելու:
Խոսելով Սրբազանների և Սամվել Կարապետյանի պահման պայմանների մասին, Թադևոսյանն ասել է. «Նրանք պահվում են միջին պայմաններում, այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զրկված անձինք»:
Նա հավելել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում է պայմանները համեմատության մեջ դիտարկելով ամենավատը, դրա համար որոշ ուսումնասիրություններ են իրականացնում դրան այլընտրանք փնտրելու համար:



