Ես Սրբուհի Գալյանին ճանաչել եմ՝ մինչև իմ պաշտոնավարումը։ Մենք նույն կուրսում ենք սովորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը՝ չհստակեցնելով, թե, ի վերջո, ինքը Սրբուհի Գալյանի ընկերուհին է, թե՝ ոչ։
Անդրադառնալով ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերին՝ Թադևոսյանը նշեց, որ պատճառները տարբեր են` եղել է անձ, որը հոգեկան առողջության խնդիր է ունեցել, եղել են անձինք, որոնք չեն կարողացել համակերպվել իրենց կատարած անձի հետ և այլն։
Թե ինչու է հոգեկան խնդիրներ ունեցողը անձը պահվել ՔԿՀ-ում եւ ոչ թե համապատասխան բուժհաստատությունում՝ պաշտոնյան չի պատճառաբանել։



