Երեկ երեկոյան, ժ․21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։
Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն՝ է Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը
«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Ի դեպ, Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է կնոջ մահվան մասին. «Այլևս Յանան չկա։ Նա չկարողացավ ապրել առանց դստեր...»։



