Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գ...

Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ ընդդիմադիր «Շոր» կուսակցության ֆինանսավորման մեջ խախտումներ կատարելու մեղադրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Նատալյա Բայրամը։

Նրա խոսքով՝ դատավորը հրամայել է Գուցուլին բանտ տեղափոխել անմիջապես դատարանի դահլիճից։

Գուցուլը ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում մարտի 25-ին, նրան թույլ չեն տվել լքել Մոլդովան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ինքնավարության 2023 թվականի ընտրությունների համար ընտրական միջոցների կառավարման կարգը խախտելու համար։ Բացի այդ, քաղաքական գործիչը մեղադրվել է «Շոր» կուսակցությանն անօրինական ֆինանսավորելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Օգոստոսի սկզբին Գագաուզիայի մայրաքաղաք Կոմրատում տեղի ունեցավ հաջակցություն Գուցուլի հանրահավաք։ Մասնակիցները կոչ են արել Մոլդովայի իշխանություններին դադարեցնել ինքնավարության ղեկավարի դեմ հետապնդումները։