Ոստիկանությանը 42 կնոջ սպանությունը խոստովանած կասկածյալը, որին ձերբակալել էին Քենիայի մայրաքաղաքում մասնատված մարմինների հայտնաբերման առնչությամբ, փախել է կալանքից, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
33-ամյա Քոլինս Ջումայսի Հալուշան ձերբակալվել էր, երբ դատարանը նախքան նրան մեղադրանք առաջադրելը նրա ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու համար խուզարկուներին ևս յոթ օր ժամանակ էր տվել:
Քրեական հետախուզության բաժնի ղեկավար Մուհամմեդ Ամինը Associated Press-ին հայտնել է, որ ցավոք, Հալուշան երեքշաբթի վաղ առավոտյան փախել է խցերի մետաղական ցանցը կտրած և պարագծային պատի վրայով մագլցած 12 այլ բանտարկյալների հետ:



