
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կորուստները Քելբաջարի և Լաչինի մարտերում շատ անգամ ավելի մեծ կլինեն, քան պատերազմի բոլոր 44 օրերը։
«Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են որքան բարդ է այնտեղ ռելևֆը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կշարունակեր պատերազմն այնքան ժամանակ, մինչև նպատակին հասնելը, եթե «Հայաստանը չստորագրեր հանձնման ակտը»։