ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ձախողել է քվեարկու...

Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագի քվեարկության առաջին փուլում չի կարողացել հավաքել անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը՝ կանցլեր ընտրվելու համար։ Այս մասին հայտնում է գերմանական Die Zeit թերթը։

«ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ձախողել է քվեարկության առաջին փուլում»,- ասվում է նյութում։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը ստացել է ընդամենը 310 ձայն, մինչդեռ կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Նշվում է, որ Մերցի թեկնածությանը դեմ է քվեարկել 307 պատգամավոր։