Քաղաքն օրվա ցանկացած ժամին ու հանգստյան այս ժ...

Երևան քաղաքի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում։  Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Քաղաքը օրվա ցանկացած ժամին ու հանգստյան այս ժամանակահատվածում խցանված է։

Քաղաքային «իշխանություն» ինքնահռչակվածները՝ ստելով քաղաքացիներին, որ կարմիր գծերի վճարը թանկացնելով 13 անգամ ամբողջությամբ կբեռնաթափեն քաղաքը։

Ստեցին ու քաղաքացիներից «քերեցին» 2 մլրդ 100 մլն դրամ, իսկ քաղաքը էլ ավելի խրվեց խցանումների մեջ։

Սեպտեմբերի 1-ից ականատեսը կլինենք քաղաքում տոտալ երթևեկության կոլապսային վիճակի։

Պոզով-պոչով կոռուպցիոն կենդանին ապրում է իր ծաղկուն դարաշրջանը»,- գրել է նա: