«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երևանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։ Նիստի ժամանակ Երևանի քաղաքապետն ասաց. «Մեքենաների սահմանափակումներ ենք անելու. էս ամբիոնի մոտ շորեր են ճղվելու, մազեր պռճկվելու»։
Թե այդ ում «շորերն են ճղվելու» և ում «մազերն են պռճկվելու», հարցական է, սակայն ազդակը կրկին Երևանը բեռնաթափելուն ուղղված հետին մտքերն են։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել և արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք։ Թե այդ ում միտքն է եղել, հարցական է։ Քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման որոշում չկա։ Դեռ քննարկում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում



