Չնայած նրան, որ համայնքը ոչ մի ֆորմալ պարտականություն չունի ջրագծեր անցկացնելու կամ ջրահեռացման համակարգը կառավարելու, Երևան համայնքի բյուջեի հաշվին և՛ անցյալ տարի, և՛ այս տարի կառուցվել են աննախադեպ քանի ջրահեռացման համակարգեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ են անձրևներից հետո Երևանի փողոցները ողողվում, և ինչու՞ քաղաքապետարանը ոչինչ չի անում այդ և նման այլ խնդիրներ լուծելու համար:
«Շատ անգամներ նշել ենք, որ փողոցների ջրահեռացման համակարգերի հետ կապված խնդիրները «Վեոլիա ջուր» ընկերության և կառավարություն պայմանավորվածությունների շրջանակում է, և «Վեոլիա ջուր» ընկերության ստանձնած պարտավորությունների շրջանակում է: Այդ խնդիրներն իսկապես կան, և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, վարչապետն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադարձավ դրանց»,-հավելեց նա:



