Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը այսօր տեղի ունեցած քննարկաման շամանկ անադրաքդարձավ նրան, որ «Սանիթեք» ընկերությունը արդեն 7 օր է՝ չի կատարում իր պարտականությունները:
«Պիտի կրկնվեմ, բայց աղբահանության վիճակը այսպիսին է մի քանի օբեկտիվ պատճառներով, առաջինը՝ երբ ժամանակին՝ 2013 թվականին աղբահանության իրականացումը մենաշնորհային դիրքով տրվել է «Սանիթեքին», և կքնվել է 2 պայմանագիր, այս մասնավոր ընկերությունը մրցակից չունենալով՝ պատճառ չի ունեցել իր ֆինասական եկամուտները ճշգրիտ հաշվարկելու:
Քաղաքապետարանը, երբ երբ նախորդ տարի ստանձնեց քաղաքային իշխաանությունը, բանակցությունները սկսեց ընկերության հետ, որոնք բավարար արդյունք չտվեցին, և մենք հայտարարեցինք աղբատար մեքենաների ձեռքբերման մրցույթ»,- ասաց ավագանու անդամը
Նա նաև հայտնեց, որ այսօր քաղաքապետարանը ունի 12-ը աղբատար մեքեն , որոնք այս ամսվա վերջում պատրասվում են համալրվել 55-ի: Քաղաքապետարանն արդեն կկարողանա սպասարկել քաղաքը, իսկ «Սանիթեքի» հետ իրակավական ագործընթաց տեղի կունենա:



