Քաղաքական «Դռիկ Խչոն» դժգոհ է, որ Բագրատ Սրբա...

Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին ակտիվացել է։ Փաշինյանի գրկից նոր դուր եկածը, որի վրայից անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի օծանելիքի հոտն անգամ չի անցել, գնահատականներ է հնչեցենում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման վերաբերյալ։ Քննադատել իհարկե շատերը կարող են, բայց Էդմոն Մարուքյանի դեպքում ընդդիմադիրներին Փաշինյնաի դեմ թույլ պայքարելու մեջ մեղադրելը չափերն ացնել է։  Հատկապես պատերազմից հետո Էդմոն Մարուքյանը քաղաքական դաշտում եղել է իշխանությունների այսպես ասած Դռիկ Խչոն, ով հարմար, անհարմար առիթի Պետրոս Ղազարյանի մոտ, ընդդիմությանը թիրախավորելով, Նիկոլ Փաշինյանի թեզերի լոբբինգով էր զբաղված, իսկ նախորդ մեկ տարվա ընթացքում նրա հրապարակային գործունեությունը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում եղել է հանրությանը համոզելը, որ Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը՝ ճիշտ թեզ է։

Բայց հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանի դեսպանը ինչից է հիմա նեղվել։ Պարզվում է, ըստ Մարուքյանի, Բագրատ Սրբազանը մեծ սխալ է գործել, երբ հանդիպել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջինիս տանը։ Իր կարծիքով Սրբազանն այդ կերպ նսեմացրել է այն կուսակցություններին, որոնք գնացել են հանդիպելու իր հետ՝ իր նշած վայրում։ 

Սերժ Սարգսյանին իհարկե ոչ մի պաշտպանելու ցանկություն չկա, բայց փաստերը չտեսնելը՝ պարզապես մարուքյանություն կլինի։ Նախ կուսակցությունների հետ հանդիպմանը գնացել էր նաև ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը ու այս մասով Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը չի տարբերվել մյուսներից, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գնալը շատ բնական է, ի վերջո, նա եղել է այս երկրի նախագահը և այդ կարգավիճակը շատերը չէ որ ունեն։ Գործչի կարգավիճակն ընդհանրապես քաղաքական դաշտում կարևոր է։ Պատկերացրեք ինչ կլիներ, եթե ժամանակին նույն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Էդմոն Մարուքյանի համար քաղաքական ճանապարհ հարթած չլիներ (Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են այս մասին հրապարակային խոսել), այդ դեպքում Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը դժվար թե նրան էլ հրավիրած լինեին, հակառակ պարագայում կնեղանար Դռիկ Խչոն, որ Էդմոն Մարուքյանին հրավիրել են, իսկ իրեն չեն հրավիրել։ Կուսակցություն չունեցող Էդմոն Մարուքյանը շատ շատերի համար չի տարբերվում Դռիկ Խչոյից։

Հ․Գ․ Հետաքրքիր է ինչ է մտածում Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ ժամանակին հանդիպման գնացած Էդմոն Մարուքյանի մասին։ Երևի գեշ հայհոյանքներ է հնչեցնում։