
Այսուհետ քաղաքացին հնարավորություն կունենա թվայնացնել իրեն և իր ընտանիքի անդամներին վերաբերող ՔԿԱԳ գրանցումները (ամուսնություն, ծնունդ, մահ, ամուսնալուծություն)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Դրա համար պարզապես պետք է՝
Մուտք գործել կայք՝ e-services.moj.am
Ընտրել՝ «Ընտանիքի անդամների թվայնացում» բաժինը
Սեղմել՝ «Դիմել առցանց» կոճակը
Լրացնել հայտը՝ հերթականությամբ: