Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանու...

«GALLUP International Association»-ի կողմից Հայաստանում անցկացվել են արտահերթ հարցումներ, որոնց ժամանակ քաղաքացիներին տրվել են հարցեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի, բողոքի ակցիաների, ոտիկանության գործողությունների մասին:

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում»։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • լիովին դրական – 14,3 %
  • ավելի շուտ դրական – 21,5 %
  • ավելի շուտ բացասական – 19,6 %
  • ընդհանրապես բացասական – 26,9 %
  • դժվարանում եմ պատասխանել – 17,7 %