Կիևյան փողոցում և Ազատության պողոտայի առաջին հատվածում ամբողջ վերգետնյա մալուխային ցանցն ապամոնտաժված է, ոչ մի լար չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26–ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ բնակիչների տներ մտնող լարեր են մնացել, մասնավորապես, ալեհավաքների լարերը, որոնք մեկ շաբաթում կապամոնտաժվեն։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Առհասարակ այդ հին ալեհավաքների հետ կապված ինձ արժե մի հատ գլոբալ ծրագիր անել ամբողջ քաղաքում։ Պարոն Փամբուխչյան, ձեզ խնդրենք բոլոր վարչական շրջաններում այդ հին սարքավորումները, որոնք որ չեն գործարկվում, համատիրությունների հետ համատեղ մեր վարչական շրջանները ամբողջը մաքրեն ապամոնտաժեն, որովհետև իրապես բավականին տգեղ տեսք է տալիս այդ շենքերին։
Իսկ Ազատության պողոտայի հետ կապված և հաղթանակ զբոսայգու մուտքը և 50-ամյակի հուշարձանը իրապես շատ տպավորիչ և գեղեցիկ աշխատանք էր կատարված, որի առիթով շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս»։



