Քաղաքացին չպետք է ափսոսա հարկ վճարել, նա փողը...

Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները փետրվարի 1-ից կտուգանվեն: Այս մասին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվող մեր հարկ վճարողներին այլընտրանք ենք առաջարկել, ասել ենք՝ եթե ինչ-ինչ պատճառով չեք գրանցել վարձակալության պայմանագիրը, կարող եք հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ունեք վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի արդեն ներկայացնել ձեր տարեկան հայտարարագիրը և վճարեք ձեր հարկերը»,-ասաց նա: