«Պատմությունը ցույց է տալիս, որ Քաղաքացիական պայմանագրի մեջ թևեր ձևավորելն ավարտվում է հետևյալով. այդ մարդիկ դառնում են ամենաատելի և ամենացածր վարկանիշ ունեցող մարդիկ, եթե մտածում են, որ իրենք թև են, կամ իրենց վարկանիշը որևէ մեկի վարկանիշից բարձր է»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք խոսքը Անդրանիկ Քոչարյանի մասին է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ո՛չ, Անդրանիկ Քոչարյանի մասին չէ։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք մեզ մոտից ճողոպրեցին։ Տենց մարդիկ ունենք չէ՞, որ մեզ հետ ցուցակով եկան, հետո դարձան պատգամավոր, կամ պաշտոն ստացան ու որոշեցին դառնալ ընդդիմադիր։ Այդ բոլոր մարդիկ հայտնվեցին քաղաքական աղբանոցում։ Կարող եմ անուններ հնչեցնել, բայց կարծում եմ կարիքը չկա»։