2020–ին ձեռնարկված արցախյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ականներ են պայթել։ Կա 1 զոհ, 7 տուժած։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին hայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ սկզբում հակահետևակային ականի պայթյունից տուժել են շինարարական ընկերության 4 աշխատակից, այնուհետև նրանց տարհանելու նպատակով դեպքի վայր մեկնած 4 զինծառայողներ նույնպես պայթել են ականի վրա։
Նրանցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:



