
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Քրիստինե Վարդանյանը քննադատել է իշխանություններին դատաիրավական համակարգի վերաբերյալ տարածած մեղադրանքների և իրականության միջև հակասությունների համար։ Նա նշել է, որ իշխանությունները «հանրությանը ներկայացնում են ահաբեկչության պլանավորման պատմություններ», որոնք իրականում պարզվում է եղել են ընդամենը «սուրճի սեղանի շուրջ քննարկումներ»։ Վարդանյանը ընդգծել է․ «Դուք մարդկանց մտքերի համար եք արդեն ձերբակալում… ձեր ասածներից ոչ մի բան ձեռքի տակ չկա, բայց շոուն ստացաք»։ Նա նաև հարց է բարձրացրել՝ արդյոք 2018-ից հետո արդարադատության տենդենցը դրակա՞ն է, թե՞ բացասական՝ շեշտելով, որ այսօր «ավելի վատ վիճակ ունենք, քան նախկինում երբևէ ունեցել ենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։