
ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը չի բացառել նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: Այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
Առայժմ հայտնի չէ, թե Հարիսը, ըստ նրանց տեղեկությունների, երբ կարող է հայտարարել այդ որոշման մասին: Սակայն նա արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի չի մասնակցի Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին: «Լուրջ մտորումներից հետո ես որոշել եմ, որ իմ թեկնածությունը չեմ առաջադրի նահանգապետի պաշտոնում», - ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Մինչև 2021 թվականին ԱՄՆ փոխնախագահ դառնալը, Հարիսը չորս տարի եղել է Կոնգրեսի սենատոր Կալիֆոռնիայից, իսկ 2011-ից մինչև 2017 թվականն զբաղեցրել է նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: