ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն որոշել է փոխնախագահի իր հավանական թեկնածուին, և այս գործընթացին մոտ կանգնած չորս հոգի ասում են, որ նրա ընտրությունը ընկել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսի վրա, հայտնում է CNN-ը։
Նախկին մանկավարժ Ուոլսը ներկայումս ծառայում է իր երկրորդ ժամկետը Մինեսոտայի նահանգապետի պաշտոնում և նախագահում է Դեմոկրատ կառավարիչների ասոցիացիան:
Նա նախկինում 12 տարի ծառայել է Կոնգրեսում՝ ներկայացնելով պահպանողական գյուղական շրջանը, որտեղ հիմնականում հանրապետականներն էին գերակշռում ինչպես իր պաշտոնավարումից առաջ, այնպես էլ դրանից հետո:



