«Քաջարանը մերժեց Փաշինյանին», վերջինս քաղաք չ...

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մտնել Քաջարան:

Հավաքված քաղաքացիներից մեկը նշեց. «զարմանում եմ, որ մինչև հիմա որևէ պատգամավոր չի եկել Քաջարան, իշխանության որևէ ներկայացուցիչ չի եկել, չի հանդիպել ժողովրդին, ասել, թե ինչպես է քաջարանցին ապրում»:

«Եթե որևէ մեկը փորձի որևէ միջանցք բացել Մեղրիով, թեկուզ մեկ արահետ, դա կլինի Հայաստանի վախճանը, բոլորն են դա հասկանում»,-ասաց քաղաքացին:

Նրանցից մեկն էլ նշեց․ «Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թուրքի կոշիկները լիզող անձնավորություն է, նա իրավունք չունի սյունյաց հողը պղծի»: