Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում դեկտեմբերի 6-ին ստորագրվել է մտադրությունների հուշագիր Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, Սեն-Շամոն քաղաքի քաղաքապետ Աքսել Դուգուայի, Օվերն–Ռոն–Ալպ –Սյունիք Քույր քաղաքների ցանցի ղեկավար, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի և «Ֆրանսիա–Հայաստան Բողոքական Միություն» կազմակերպության ծրագրի համակարգող Էլեն Օհանջանյանի միջև։
Ինչպես հայտնում են Քաջարանի համայնքապետարանից, հուշագիրը նպատակ ունի հիմք դնել Քաջարան քաղաքում ֆրանսիական մշակութային կենտրոնի ստեղծմանը՝ ամրապնդելով կողմերի համագործակցությունը ֆրանսերենի խթանման, կրթական, մշակութային և միջմշակութային ծրագրերի զարգացման ուղղությամբ։
Կենտրոնը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային միջոցառումների, հանդիպումների, արվեստի ծրագրերի և ֆրանսիական մշակույթի տարածման կարևոր միջավայր։
Նախապատրաստական փուլում նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն, ընտրել կենտրոնի հնարավոր տեղակայման վայրը, մշակել կառավարման և ֆինանսավորման մոդելներ, ինչպես նաև կազմել ապագա պայմանագրի նախագիծ։
Աշխատանքների ընդհանուր համակարգումը վստահված է Քույր քաղաքների ցանցին, մինչդեռ տեղական տեխնիկական համակարգումն իրականացնում է SPFA կազմակերպությունը։ Սեն-Շամոն քաղաքը պարտավորվում է տրամադրել մասնագիտական, լեզվական և մշակութային աջակցություն՝ ներգրավելով իր կրթական ու մշակութային կառույցներին և գտնելով հնարավոր ֆրանսիացի գործընկերներ։
Քաջարան քաղաքը պարտավորվում է ապահովել կենտրոնի համար տարածք, անհրաժեշտ թույլտվություններ, աջակցել օպերատոր կազմակերպությանը, ինչպես նաև մասնակցել ուսուցիչների ընտրության և ֆինանսավորման մոդելի մշակման գործընթացներին։ Կենտրոնի առաքելությունները ներառում են ֆրանսերեն դասընթացների անցկացումը, մշակութային ու կրթական նախաձեռնությունների կազմակերպումը, դպրոցական ու մասնագիտական փոխանակումների խթանումը, ֆրանսախոս ռեսուրսների մատչելի միջավայրի ստեղծումը և երիտասարդությանը նպատակաուղղված ծրագրերի զարգացումը։
Նախապատրաստական փուլը ղեկավարվելու է համատեղ կոմիտեի կողմից, որը պարբերաբար նիստեր կգումարի՝ ապահովելով գործընթացի համակարգված և թափանցիկ ընթացքը։ Ֆինանսական պարտադիր պարտավորություններ այս փուլում չկան, և



