Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվ...

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Այս պահին Քննչական կոմիտեի շենքի բակում հավաքվել են մեծ թվով աջակիցներ։

Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։