
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում գտնվող Արղանդի շրջանում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով առնվազն 25 մարդ զոհվել, ևս 27-ը վիրավորվել է։
Ինչպես տեղեկացնում է Pajhwok Afghan News-ը, այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ մամուլի խոսնակ Աբդուլ Մաթին Քանեն հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի գիշերը, ժամը 2:00-ի սահմաններում, երբ ավտոբուսը Արղանդիի Բրեդագի հրապարակի մոտ դուրս է եկել ճանապարհից և շրջվել վարորդի անփութության պատճառով:
Նրա խոսքով՝ անվտանգության ուժերը և շտապօգնության ծառայությունները արագ արձագանքել են՝ վիրավորներին տեղափոխելով հիվանդանոցներ։
Ավելի վաղ Աֆղանստանի Հերաթ նահանգում ուղևորատար ավտոբուսը հրդեհվել էր բեռնատարի հետ բախվելուց հետո, որի հետևանքով զոհվել էր 79 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։