Քաբուլում Աֆղանստանի փախստականների հարցերով ն...

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է փախստականների հարցերով նախարար Խալիլ Ռահման Հաքքանին, հայտնում է աֆղանական Amu TV-ն։ Չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ հարձակման հիմնական թիրախը Հաքքանին է եղել:

Ըստ ԴԱԻՇ-ի հայտարարության՝ իրենց «կապավորը հաջողությամբ հաղթահարել է անվտանգության խոչընդոտները» և պայթյուն իրականացնելու նպատակով հասել Քաբուլում նախարարության շենք։

Հարձակվողը համբերատար սպասել է մինչև Հաքքանին օգնականների և թիկնապահների ուղեկցությամբ լքել է նախարարությունը, որից հետո գործի է դրել պայթուցիչով բաճկոնը:

ԴԱԻՇ-ը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է Հաքանին, ինչպես նաև նրա շրջապատի մի քանի անդամներ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով Աֆղանստանի փախստականների հարցերով նախարարի մահվան մասին։