Պղնձի արժեքը չորեքշաբթի օրը, նախորդ երկու աճուրդներում իջնելուց հետո, բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկանում է 0,69 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 268 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,44 տոկոսով՝ 7 523 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 1,84-ով՝ 2 215 դոլար, ցինկինն իջել է 1,79 տոկոսով՝ 2 905 դոլար։