ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերն ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ այցելել Ռուսաստան, ուժի մեջ է, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անշուշտ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում Թրամփին Ռուսաստան այցելելու հրավերը:
Պուտինը Թրամփին հրավիրել էր գալ ՌԴ անցյալ տարի Անքորիջում կայացած գագաթնաժողովի ժամանակը:
Ավելի վաղ Պեսկովը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստան այս պահին օրակարգում չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում:



