Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է ա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանի տարածքից վարչական կարգով արտաքսել այն օտարերկրացիներին, ովքեր ծառայություն են անցնում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Օրենքով սահմանվում է, որ վարչական պատժի այդպիսի տեսակ, ինչպիսին է Ռուսաստանի տարածքից վարչական արտաքսումը, չի կիրառվի այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, որոնք պայմանագրային հիմունքներով անցել են զինվորական ծառայություն և մասնակցել մարտական գործողություններին՝ զինված ուժերի կամ այլ ռազմական կազմավորումների կազմում։