ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Բյուլբյուլօղլիին Մոսկվայում դեսպանի պաշտոնից։



