Պուտինը շնորհավորել Է Սի Ծինփինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստան Ժողովրդական Հանրապետության կազմավորման 76-ամյակի կապակցությամբ։

«Ձեր երկիրը շարունակում է վստահորեն շարժվել սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհով, հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում և կարևոր ներդրում է ունենում համաշխարհային օրակարգի կարևորագույն հարցերի լուծման գործում։

Ռուս-չինական հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են, ինչն ամբողջությամբ հաստատվել է Տյանցզինում և Պեկինում մեր վերջին մանրամասն ու կառուցողական հանդիպումների ժամանակ։ Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների ծրագրված իրականացումը կնպաստի համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմանը, պայմաններ կստեղծի տարբեր ոլորտներում նոր լայնածավալ համատեղ նախագծերի իրականացման համար։ Սա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Չինաստանի բարեկամ ժողովուրդների հիմնարար շահերին և համապատասխանում է արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը», - ասվում է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։