Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեծարգո պարոն Հոսեյնի Խամենեի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը հայտարարել է Թեհրանին անփոփոխ աջակցության և իրանցի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Խամենեին կշարունակի իր հոր գործը և կհամախմբի Իրանի ժողովրդին փորձությունների առջև։

Պուտինը Մոջթաբա Խամենեիին ուղղված ուղերձում Իրանի վրա հարձակումը կրկին անվանել է զինված ագրեսիա։