Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։

«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերը: