
ԱՊՀ երկրներից Ռուսաստանում սովորող զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները մինչև 2027 թվականի վերջն ազատվում են օտարերկրացիների գրանցման հետ կապված պարտադիր միջոցառումներն անցնելու պարտավորությունից: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսպիսով, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նրանք կարող են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ առանց պարտադիր բժշկական զննության, մատնահետքի գրանցման և լուսանկարման: