Պուտինը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ծանր...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմանը Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ բարդ է անվանել և իր գործընկերոջը հրավիրել է քննարկել իրավիճակը։

«Մենք, իհարկե, կխոսենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։